Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան. Աշոտ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան. Աշոտ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան։

Այս մասին այսօր Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իրեն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ 

Փաշինյանը նշեց, որ գործի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի, ամեն ինչ ասվել է իր տված ցուցմունքներում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունենում Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում