Ծառուկյանը երևի մոռացել է, որ նախկիններից էլ նախկին է, երբ ասում է նախկինների հետ չի համագործակցելու․ Չախոյան

Ծառուկյանը երևի մոռացել է, որ նախկիններից էլ նախկին է, երբ ասում է նախկինների հետ չի համագործակցելու․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորգ Գագիկ Ծառուկյանի՝ նախկինների հետ համագործակցելու ցանկություն չունենալու վերաբերյալ հայտարարությանը։

«Ծառուկյանը երևի մոռացել է, որ ինքը նախկիններից էլ նախկին է, երբ ասում է նախկինների հետ չի համագործակցելու։

Երևի մոռացել է, թե քանի անգամ է սիրահարված դեմքով սեր ու հավատարմություն խոստովանել նախկիններին։

Երևի մոռացել է, թե քանի անգամ է հավատարմություն խոստանալուց հետո դավաճանել ու հետո էլի հավատարիմ լինելու խոստում տվել նախկիններին։

Ծառուկյանի քաղաքական սկզբունքայնությունը անեզր է՝ ընդհուպ մինչև հայհոյանքով խոստում տալ, որ մինչև վերջ գնալու է։ Համապատասխանաբար ․․․»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում