Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Նշենք՝ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ավելի վաղ հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը:
Կարծիքներ