Վազգեն Գալստանյանը չի կողմնորոշվում․ ոգի՞, թե՞ հոգի

Վազգեն Գալստանյանը չի կողմնորոշվում․ ոգի՞, թե՞ հոգի

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն Գալստանյանը որոշեց սրբագրել իր խոսքը եւ «Ոգին հաղթելու է դուխին» կարգախոսը փոխարինել «Հոգին հաղթելու է դուխին» կարգախոսով, որվհետև Ավետարաններում «ոգի» բառը օգտագործվում է նեգատիվ համատեքստում, միայն պիղծ, չար, խուլ մակդիրների հետ կամ ուրվական իմաստով:

Այս մասին գրում է MediaNews-ը:

Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները սոցիալական ցանցերի իրենց էջերում սկսեցին տարածել մայիսի 5-ին նկարահանված նյութը, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարում է. «Ոգին հաղթելու է դուխին», եւ սա սրբազանի նմանօրինակ բազմաթիվ հայտարարություններից մեկն է: Նման հայտարարություններով տեսանյութեր համացանցում տասնյակներով կան:

Սակայն ուշագրավ է, որ օրեր առաջ Վազգեն Գալստանյանի ծննդյան տորթի վրա կրկին գրված էր «ոգին»:

Սա այն դեպքն է, երբ Գալստանյանը ինքն էլ գիտակցում է իր սխալը, սակայն սովորության համաձայն շարունակում է կրկնել:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Գալստանյանը չնայած նրան որ բազմաթիվ անգամ ասել է «ոգի», պնդում է, թե բնօրինակը «հոգին» է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում