Ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները դարձյալ կանցկացնի ՄՕԿ-ը

2024թ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման մրցումները դարձյալ կանցկացնի միջազգային օլիմպիական կոմիտեն:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, ՄՕԿ-ի գործկոմն այդ վճիռը կայացրել է սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: Բանն այն է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովի ընտրությունն անօրինական է ճանաչվել:
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտն ընդգրկելու հարցը ՄՕԿ-ը կքննարկի ավելի ուշ:
Կարծիքներ