ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան

Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկման վերաբերյալ հրապարակումներին:

«ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է։

Հակառակ դեպքում՝ ԼՂ լուծարումը ստորագրողները, ովքեր պետությանը վերաբերվում են սեփական գրասենյակի տրամաբանությամբ, մի օր էլ Հայաստանից Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում նոր պետություն կստեղծեն կամ կլուծարեն»,- գրում է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում