Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գործող մթերային խանութում

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գործող մթերային խանութում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեում գործող մթերային խանութում հրդեհ է բռնկվել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խանութի պահեստային հատվածում, այրվել է մթերք, ջերմահարվել են առաստաղը և պատերը՝ ամբողջությամբ:

Աղբյուրի տեղեկություններով, խանութի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 600 000 դրամի վնաս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում