«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի 5 անվանակարգում ներկայացվել է 66 հայտ

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են գնահատման արդյունքները:

2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ.

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ 6 հայտ,
Ճարտարապետական գիտություններ՝ 3 հայտ,
Գյուղատնտեսական գիտություններ (նաև կենսաբանական գիտություններ)՝ 17 հայտ,
Տեղեկատվական տեխնոլոգիաներ (նաև ռազմական գիտություններ)՝ 21 հայտ,
Մանկավարժական գիտություններ՝ 19 հայտ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 29-ին՝ Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք միջոցառման ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում