TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ

TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ

Կառավարությունն ընդունել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու վերաբերյալ որոշում։ TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն ծրագրի նախապատրաստական, տարածքի բացազատման և մաքրման աշխատանքներ։ Նախատեսվում է քարերից և թափվածքներից մաքրման աշխատանքներ կատարել նաև տարածքում առկա թունելներում, հեռացնել թափված և արհեստական կառույցների մոտ կուտակված գրունտները։

Նշված աշխատանքների ապահովման նպատակով որոշմամբ առաջարկվում է հրատապության կարգով ձեռքբերել տարածքի բացազատման և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև էսքիզային նախագծի և թերությունների ակտի պատրաստման ու ծախսերի գնահատման ծառայություններ։ TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։

TRIPP-ի միջոցով Հայաստանը ձգտում է՝ ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում, ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում