Ջոնսոնն ու Էրդողանը պայմանավորվել են զբաղվել Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով

Ջոնսոնն ու Էրդողանը պայմանավորվել են զբաղվել Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու համար։ Այս մասին ասված է ուրբաթ օրը բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի՝ Էրդողանի հետ զրույցից հետո տարածված կոմյունիկեում։

«Երկու քաղաքական գործիչներն էլ արտահայտել են իրենց ընդհանուր խորը մտահոգությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտության և դրա հեռահար հետևանքների վերաբերյալ եվրաատլանտյան տարածաշրջանի և ավելի լայն աշխարհի անվտանգության և կայունության համար», - հայտնել են գրասենյակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում