Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ

Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. հրավիրվել է անվտանգության խորհրդի նիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը, և դա սկզբունքային մոտեցում է:

Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Մինսկի համաձայնագրերի հիման վրա արդյունքի հասնելու կարևորությունը, ինչպես նաև դիվանագիտական շփումների ու բանակցությունների շարունակումը:

Նա հերթական անգամ ասել է, որ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար պատրաստ են ջանքեր ներդնել և վերջում հավելել, որ թուրքական կողմը ամենասեղմ ժամկետներում սպասում է Պուտինի այցին:

Նշենք, որ Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում: Նիստի ընթացքում գնահատական է տրվելու Ուկրաինայի իրավիճակին։ Ակնկալվում է, որ գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը հանդես կգա հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում