Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

Քենիայի արևմուտքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որում եղել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատար Ֆրենսիս Օգոլլան։

Այս մասին հայտնել են լրատվամիջոցները։

Ուղղաթիռը կործանվել է Արևմտյան Պոկոտ և Էլգեյո Մարակվեթ շրջանների սահմանին։ Ոստիկանության տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Նրանց տարհանել են մեկ այլ ռազմական ուղղաթիռով։

Զոհվածներից մեկը Քենիայի պաշտպանության ուժերի հրամանատար Ֆրենսիս Օգոլլան է։

Հրապարակման համաձայն՝ զինվորականները վերադառնալիս են եղել Արևմտյան Պոկոտի միջնակարգ դպրոցում խաղաղապահ առաքելությունից հետո, որտեղ Քենիայի պաշտպանության ուժերը վերականգնում են զինված խմբավորումների հարձակումներից տուժած կրթական հաստատությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում