Հայաստան կժամանի Ռուսաստանի վաչապետը

Հայաստան կժամանի Ռուսաստանի վաչապետը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագրության՝ միջոցառումը տեղի է ունենալու ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։

Միջոցառումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։ Այս տարի միության երկրների վարչապետները հանդիպել են նաև փետրվարին Ղազախստանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում