Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին. Զախարովա

Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին. Զախարովա

Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին և ստիպում երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցների այս հրապարակումներին՝ դրանք համարելով արժանահավատ:

«Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, ինչի մասին մենք բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին:

Մոսկվան արդեն ապացուցել է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և պատրաստ քայլ առ քայլ աշխատել բոլոր ուղղություններով։ Բայց այդ ճանապարհը հեշտ չէ»,- շեշտել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում