Ռազմական ոստիկանության պետը գիշերել է մարտական դիրքում

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք։ ՌՈ պետը գիշերել է մարտական դիրքում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ այցի նպատակը տեղում մարտական հերթապահության կազմակերպմանը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալն ու նրանց հետաքրքրող հարցերը լսելն էր։ Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։
Կարծիքներ