Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը պարտվել է Քրիստիանին

Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը պարտվել է Քրիստիանին

Աշխարհի 72-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Հռոմում (Իտալիա) ընթացող WTA-1000 մրցաշարի երրորդ փուլ։ Գրում է Armsport.am-ը։

Երկրորդ շրջանի խաղում թենիսիստուհին պարտվել է աշխարհի 68-րդ ռակետ, Ռումինիայի ներկայացուցիչ Ժակլին Քրիստիանին։

Հանդիպումն ավարտվել է 5:7, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ ռումինացու։ Ավանեսյանի հանդիպումը Քրիստիանի հետ տևել է 4 ժամ 33 րոպե՝ հաշվի առնելով, որ հանդիպումը դադարեցվել էր անձրևի պատճառով։

Ռումինացի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում