Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ
Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է Լիլիթ Ստեփանյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ հոկտեմբերի 20-ի նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել էր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։
Օրերս Լիլիթ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ վայր է դնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:


Կարծիքներ