Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ: Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը ասել է՝ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին ու նաև քաղաքացիական անձանց:
Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:
Կարծիքներ