Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ

Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները:
Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները:
Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում»:
Կարծիքներ