Արցախի պետհամալսարանում դիպլոմ կստանա 730 շրջանավարտ

Արցախի պետհամալսարանում դիպլոմ կստանա 730 շրջանավարտ

Հունիսի 22-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել է 2019-2020 ուսումնական տարվա բուհի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը՝ տեղեկացրել են ԱրՊՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

2019-2020 ուսումնական տարում բուհը 730 շրջանավարտ է տվել, որից 560-ը` բակալավրի, 170-ը` մագիստրոսի կոչումով:

Բակալավրիատի 560 շրջանավարտից 76-ը բուհն ավարտել են գերազանցության դիպլոմով:

 

ԱրՊՀ 2-րդ մասնաշենքի (բանասիրականի մասնաշենք) պուրակում այսօր  տեղի է ունեցել բանասիրական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը` պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող բոլոր պայմանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում