Արցախի պարետը սահմանը հատող բեռնատարների համար բացառություն է սահմանել

Արցախի պարետը սահմանը հատող բեռնատարների համար բացառություն է սահմանել

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել ապրիլի 13-ի N1 որոշման մեջ: Արցախի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար, նոր որոշման համաձայն, արվում են բացառություններ՝ կապված թեստավորման կարգի հետ:

Նրանք այսօրվանից հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում