Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել, գլխիվայր հայտնվել է գետում

Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել, գլխիվայր հայտնվել է գետում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչ, 2 մաքրուհի և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում