Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն. Փաշինյան
Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել Տրդատ Մեծ թագավորի որոշմամբ և հրովարտակով, որն ուղղորդվում էր Հիսուս Քրիստոսի և նրա առաքյալի, մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից:
Այս մասին ներկաներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուխտերթի ավարտին ունեցած ելույթում՝ ընդգծելով.
«Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական այդ արժեքների կրողը, քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն: Եվ շատ խորհրդանշական է, որ մեր քրիստոնեության ընդունած առանցքային սիմվոլներն այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն հաստատված ճանաչված տարածքում են:
Մեր քրիստոնեկան հենասյուները խորհդանշում են նաև Հայաստանի Հանրապետությունը և սրա մեջ շատ ուժեղ սիմվոլ և պատգամ կա»,- ասաց վարչապետը:


Կարծիքներ