ՀՀ ՄԻՊ աշխատած անձը սպառնում է վիզ կտրել, հավանաբար խորհրդատուներն ասել են` խիստ խոսիր, որ քեզ լուրջ ընդունեն. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարություններին:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան աշխատած անձը սպառնում է վիզ կտրել: Հավանաբար, խորհրդատուներն ասել են` խիստ խոսիր, որ մարդիկ քեզ լուրջ ընդունեն:
Ինքն էլ վերցրել և ոչ ավել, ոչ պակաս` հայտարարել է, որ վիզ կկտրի: Կարող էր ավելի հեռուն գնալ ու սպառնալ եղունգ քաշել, արյուն խմել և այլ կանիբալիստական զեղումներով հանդես գար:
Ցանկացած ողջամիտ մարդ չի սիրում բռնություն և բռնության քարոզ: Վիզ կտրելն էլ ահաբեկիչներին հատուկ վարքագիծ է: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն տեսած ժողովրդի սիրտը վիզ կտրելով չես շահի:
Մեր ժողովուրդը ահաբեկիչներին և պոտենցիալ ահաբեկիչներին մերժել է: Հիմա ստեղծարար ու խաղաղաբեր գործիչների ժամանակն է»,- գրել է Կոնջորյանը:


Կարծիքներ