Մեքսիկայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի հարավ-արևմտյան ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Պուերտո Վալարտա քաղաքից (Խալիսկո նահանգ) 286,9 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 203,3 հազար մարդ։ 

Ավերածությունների և ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում