Երևանի Աբովյան փողոցից մինչև Սարյան ընկած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Նոյեմբերի 28-ին՝ ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը՝ 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Թումանյան փողոցի` Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոց ընկած հատվածում։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկությունը կդադարեցվի Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ։


Կարծիքներ