Ռուսաստանի զինված ուժերն այժմ մարտեր են մղում Նովոմիխայլովկայի համար. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը այժմ մարտեր են մղում Նովոմիխայլովկայի համար: Այս մասին ամենօրյա ճեպազրույցում այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Ներկայում նրանք պայքարում են Նովոմիխայլովկա բնակավայրը վերցնելու համար»,- ասել է նա։
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Նովոմիխայլովկայի կողմից Դոնեցկի բնակավայրերը պարբերաբար ենթարկվել են գնդակոծությունների։
Կարծիքներ