Իսրայելը ներկայիս դրությամբ չի հավատում իրանական միջուկային ծրագրի շուրջ «լավ գործարքին»

Իսրայելը ներկայիս դրությամբ չի հավատում իրանական միջուկային ծրագրի շուրջ «լավ գործարքին»

Ներկայիս դրությամբ Թեհրանը եւ համաշխարհային հանրակցությունը հազիվ թե կարողանա «լավ գործարք» կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:

«Վերջին հաշվով, իհարկե, կարող Է լինել լավ գործարք… Բայց կարելի Է արդյոք սպասել, որ այժմ, այսօրվա դրությամբ, դա տեղի կունենա: Ո՛չ, որովհետեւ հարկավոր Է շատ ավելի կոշտ դիրքորոշում (Իրանի նկատմամբ)»,- Associated Press գործակալությունը մեջբերում Է Իսրայելի վարչապետի խոսքը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսիա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Այս տարվա ապրիլից Իրանը եւ մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրել են բանակցությունների առաջին վեց փուլերը՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն, այնուհետեւ եղել Է երկարատեւ ընդմիջում: ԱՄՆ-ն դրանց ուղղակիորեն չի մասնակցում:

ԳՀՀԾ-ի շուրջ կոնսուլտացիաների յոթերորդ փուլը մեկնարկել Է նոյեմբերի 29-ին՝ մի քանի ամսվա դադարից հետո: Այդ փուլի շրջանակներում բանակցությունները դեկտեմբերի 3-ին դադարեցվեցին, դրանք վերսկսվել են դեկտեմբերի 9-ին եւ ավարտվել դեկտեմբերի 17-ին: Վիեննայում դեկտեմբերի 27-ին մեկնարկել Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը Իրանի ու ԱՄՆ-ի վերադառնալու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում