Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:


Կարծիքներ