Սևան համայնքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 92 ծնունդ, 101 մահ

Սևան համայնքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 92 ծնունդ, 101 մահ

Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2023 թվականի ապրիլ ամսվա եւ  1-ին եռամսյակի վիճակագրական տվյալները:

Այս մասին տեղեկացնում են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ Համաձայն ստացված ամփոփագրերի՝ այս տարվա մարտ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 41 գրանցում Գրանցված 41 ծննդից 28-ը տղա են, 13-ը` աղջիկ:

Սևան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 21, Լճաշեն բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Վարսեր բնակավայրում` 2, Զովաբեր բնակավայրում` 4, Գեղամավան բնակավայրում` 1 ծնունդ։

Մարտ ամսին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում գրանցվել է 12 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 10 ակտ, 25 կրկնօրինակ, 21 տեղեկանք, կատարվել է ուղղման, փոփոխության 11 գործ, թվայնացվել է 119 ակտ, հարցումների, հաղորդումների թիվը 49 է, փոխման ակտի գրանցման դիմումների թիվը` 2։

2023 թվականի մարտ ամսին Սևան համայնքում գրանցվել է 38 մահ: Մարտ ամսվա ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 345000 դրամ տուրք:

2023 թվականի 1-ին եռամսյակի վիճակագրությունն այսպիսին է`

Ծննդյան ակտի գրանցում` 92, ամուսնության ակտի գրանցում` 43, ամուսնալուծության ակտի գրանցում` 10, հայրության որոշման ակտի գրանցում` 26, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրում` 84, տեղեկանքի տրամադրում` 80, գրանցումներ, ուղղումներ, փոփոխություններ` 27, թվայնացման ակտեր` 315, հարցումներ, հաղորդումներ 139, փոխման ակտի գրանցում` 3, մահվան ակտի գրանցում` 101:

Հունվար-մարտ ամիսների ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 1 միլիոն 15 հազար  դրամ տուրք:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում