Եկեղեցին քաղաքական հարթակ սարքած անձինք ոչ ոքից առավել չեն ու կրելու են քաղաքականության բոլոր հետևանքները. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին:
«Այն հոգևորականները, ովքեր զբաղվում են հակապետական քաղաքականությամբ, պետք է պատրաստ լինեն նաև դրա քաղաքական հետևանքները կրելուն։
Եկեղեցին քաղաքական հարթակ սարքած, հոգևոր ծառայությունը քաղաքականությամբ փոխարինած անձինք ոչ ոքից առավել չեն ու կրելու են իրենց հակապետական քաղաքականության բոլոր հետևանքները»,- գրել է նա:
Կարծիքներ