ԼՂ հարցի ամբողջ բանակցային գործընթացը եղել է ՀՀ-ին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին
«Ղարաբաղի հարցի ամբողջ բանակցային գործընթացը երբեք չի եղել ԼՂ հարցի կարգավորման մասին»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ կառավարության ղեկավարի՝ ԼՂ հարցի ամբողջ բանակցային գործընթացը եղել է ՀՀ-ին, ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին:
«Խնդիր է դրվել այնպես անել, որ ՀՀ-ն անկախ պետություն լինելու շանս չունենա: Այդ փաթեթը, որը հրապարակվել է, ընթերցեք, դրա մասին է, թե ինչպես էր արգելակվում ՀՀ-ն ու տարածաշրջանը: Երբ ասում եմ՝ ՀՀ-ն դուրս է եկել աշխարհաքաղաքական թակարդից, նկատի ունեմ հաստատված խաղաղությունը: Բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները ՀՀ-ն թակարդի մեջ վերադարձնելու հայտարարություններ են»,- արձանագրեց նա:
Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ն պետությունն է, քան երբևէ, ՀՀ-ն անկախ է, քան երբևէ:
«Ղարաբաղի հարցը 96-ին լուծված պրծած էր, պարզապես դրա մասին մեզ ոչ ոք չի ասել, թոկը ուզում էին գցել Հայաստանի վրա»,- հավելեց գործադիր ղեկավարը:


Կարծիքներ