Բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին ձեռնունայն է վերադառնում Եվրոպական խաղերից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին ձեռնունայն է վերադառնում Եվրոպական երրորդ խաղերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի հավաքականից նախ պարտություն կրեց Արթուր Բազեյանը` զիջելով բուլղար մարզիկի, այնուհետ անհաջող մենամարտ ունեցավ Գուգեն Մադոյանը և գերծանր քաշային կարգում պարտվեց Դավիթ Չալոյանը:
Հայաստանի հավաքականի ոչ մի ներկայացուցիչ դուրս չեկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ, որը նաև Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր կապահովեր մարզիկների համար:
Ավելի վաղ անհաջող էր հանդես եկել նաև Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին: Կանանց թիմի բոլոր մասնակիցները պարտվել էին մեկնարկային մենամարտերում:
Կարծիքներ