Ճապոնիայի Ֆուջի լեռան մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Ֆուջի լեռան մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆուջի լեռան մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությանը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յամանասի պրեֆեկտուրայում՝ Օցուկի քաղաքի մոտ։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի արևելյան մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում և Կանագավանում։

Գիշերը նույն վայրում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ՝ 4,1 և 3,6 մագնիտուդով։ Վերջին անգամ նման սեյսմիկ ակտիվություն Ճապոնիայի այս տարածքում գրանցվել է 2012 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում