Հռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

Հռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քահանայապետը Հռոմի Ջեմելի կլինիկայում կենթարկվի պլանային վիրահատության՝ հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդության սիմպտոմատիկ ստենոզի հետ կապված:

Պապը հոսպիտալացվել էր կիրակի ցերեկը, իսկ երեկոյան՝ ենթարկվել վիրահատության ընդհանուր անզգայացմամբ։

Պապը կլինիկայում կանցկացնի առնվազն 5 օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում