Հինգ տարում ԲՏԱ նախարարությունը դարձել է ամենահաջողված գերատեսչություններից մեկը. Արեգ Դանագուլյան
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը գրել է.
Մի-քանի բան ունեմ ասելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն մասին:
Ես շփվել եմ ԲՏԱ նախարարության հետ հեռավոր 2021 թվականից: Պիտի ասեմ որ իմ առաջին տպավորությունները նախարարության մասին շատ, շատ մռայլ էին: Այնպիսի զգացմունք էր, որ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերությունը ուղղակի լքված էր:
Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկն է: Ստեղ չեմ սկսելու թվարկել այդ հաջողությունների երկար ցուցակը, բայց շատ համառոտ կասեմ հետևյլաը` այժմ նախարարությունը լցված է լավ մտածող, կրթված մասնագետներով: Որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն և լցված են առաքելության ուժեղ զգացմունքով:
Եկեք մեր երախտագիտությունը արտահայտենք Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan-ին իր հրաշալի աշխատանքի համար: Այս ամենը անհնարին կլիներ առանց իր առաջնորդության ու արտակարգ դրայվի: Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ:


Կարծիքներ