Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակյի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակյի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ՝ հատկապես հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով:

 Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որ իրականացնում է հակառակորդի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցյալ գիշեր նրանց բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- նշեց Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում