Իսրայելը թույլատրել է օգտագործել Pfizer ընկերության դեղահաբերը COVID-19-ի դեմ

Իսրայելը թույլատրել է օգտագործել Pfizer ընկերության դեղահաբերը COVID-19-ի դեմ

Pfizer ընկերության Paxlovid դեղամիջոցն Իսրայելի առողջապահության նախարարության կողմից ստացել է թույլտվություն COVID-19-ի բուժման համար։ Երկիրը հարյուր հազարավոր չափաբաժիններ է պատվիրել՝ օգնելու բնակչությանը պայքարել Omicron շտամի ալիքի դեմ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Առաջին 100 հազար դեղաչափերը հանրապետություն կհասնեն դեկտեմբերի 29-ին, և մի քանի օրվա ընթացքում կբաշխվեն առողջապահական ապահովագրական հիմնադրամներին։

Հետազոտության երկրորդ և երրորդ փուլերում Pfizer-ը հայտարարեց հոսպիտալացումների կամ մահվան դեպքերի 89%-ով կրճատման մասին, եթե paxlovid տրվի հիվանդին  կորոնավիրուսի ախտանիշների սկզբից երեք օրվա ընթացքում, և 85%-ով կրճատման մասին, եթե տրվի հինգ օրվա ընթացքում:

Ակնկալվում է, որ դեղահաբերը նույնքան արդյունավետ կլինեն նոր Omicron շտամի դեմ:

Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հաստատել էր ամերիկյան Merck ընկերության դեղահաբերը՝ որպես դեղամիջոց COVID-19-ի բուժման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում