Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում:

Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է ընդդիմության խոսույթին, թե իրենք չեն ընդունում, որ Հայաստանում իրական խաղաղություն է հաստատվել:

«Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում