Սևանցի մարզիկը հաղթանակով է վերադարձել Մոսկվայում կայացած թաեքվոնդոյի միջազգային առաջնությունից

2024 թվականի առաջին ամիսը հաղթական է եղել սևանցի մարզիկ Դավիթ Թորոսյանի համար, ով տարիներ շարունակ բարձր է պահել Սևան համայնքի պատիվը մարզական տարբեր առաջնություններում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ Դավիթ Թորոսյանն օրերս Մոսկվայում կայացած «Արևմուտք-Արևելք» թաեքվոնդոյի միջազգային առաջնությունում հաղթել է բոլոր մրցակիցներին և կանգնել պատվո հարթակի 1-ին աստիճանին:
«Այժմ Դավիթ Թորոսյանը մարզիչ Գոռ Երեմյանի սանն է: Ընտրելով թաեքվոնդո մարզաձևը` Դավիթն իր առաջին քայլերը կատարել է Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում` մարզիչ Խաչիկ Թորոսյանի գլխավորությամբ` գրանցելով մի շարք հաղթանակներ: Խոստումնալից թաեքվոնդոիստը տարիների ընթացքում դարձել է փորձառու մարզիկ` ավելացնելով մեդալների քանակը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Կարծիքներ