Տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից ցած է նետվել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչ որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կարծիքներ