Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո բոլորին գնդակահարեցին, մնաց մենակ «ցար ի բոգ» Քոչարյանը. Միքայելյան
«Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ Քոչարյանը»:
Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ես արդեն 38 տարի քաղաքականության մեջ եմ, արցախյան ազատամարտից սկսած մինչև այսօր, 1993 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց Հայաստան, այնուհետև 1996 թվականին երկու խոշոր գերատեսչություններ միացրեց իրար՝ ազգային անվտանգությունը և ներքին գործերը, նախարար էլ նշանակեց Սերժ Սարգսյանին։
Ուզում եմ բոլորս իմանանք, մարդիկ կան, որ քաջատեղյակ չեն, թե ով է Ռոբերտ Քոչարյանին բերել ՀՀ, բառացի ասում եմ սպարապետի խոսքերով, որ ինձ է ասել, խոսել ենք, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է գնա՝ Ռոբերտ Քոչարյանին բեր, ասում է գնացի, առաջին անգամ, չեկավ, երկրորդ անգամ ասեց՝ նորից պիտի գնաս բերես, բերեց և 1997 թվականին նշանակեց վարչապետ, և այդ ժամանակահատվածում երկուսը միացան իրար ու Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս բերեցին խաղից։
Իսկ արդեն հոկտեմբերի 27-ին այս դահլիճում գնդակահարվեց Ազգային ժողովի նախագահը, Կառավարության նախագահը, վարչապետը, և 2 փոխխոսնակները:
Ի՞նչ է կատարվել այդ ժամանակ ԱԺ-ում, ես ուզում եմ դուք խորապես իմանաք, դա ո՞վ կարող է մոռանալ, ինչի՞ համար եմ այս ամենը ասում, այդ պահին մեր Սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում, ոչ Ազգային ժողովն էր գործում, ոչ Կառավարությունը, մնացել էր մի հատ «ցար ի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան, մենակ ինքը: Եթե մեկ փոխխոսնակ կենդանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովում նիստ կհրավիրվեր, այնպես որ սպանությունները եղել են քաղաքական»,- նշել է Միքայելյանը:


Կարծիքներ