Քեյփթաունում hրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում (լուսանկարներ)

Քեյփթաունում հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում: Այս մասին հայտնել են քաղաքապետարանում, հայտնում է Times Live-ը։
Խորհրդարանի շենքը բռնկվել է, կրակը տարածվել է տանիքի վրա, ասել է քաղաքապետարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ջ.Պ. Սմիթը։
Հրդեհի մարմանը մասնակցում է 36 հրշեջ, սակայն նրանք հավելյալ ուժեր են խնդրել հրդեհը մարելու համար։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։
Կարծիքներ