Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։

Այս մասին գրում է tass.ru-ն:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը երկրի տարածքով։

Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար՝ պարիտետային հիմունքներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում