Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը
Իրավապահները զննություն են իրականացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը:
Այս մասին տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։
Գործը հարուցվել է դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, և արդեն շուրջ վեց տարի քննվում է, անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։


Կարծիքներ