Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն տանող ճանապարհը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու

Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն տանող ճանապարհը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում