ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագրի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագրի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նախագահական նստավայրի դռները միշտ բաց են ֆրանսահայ գործչի առաջ։

Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ մշտապես ուրախ է այցելել Հայաստան։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթական, հասարակական, տիեզերական և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։ Թորանյանը շեշտել է, որ Ֆրանսահայ կազմակերպությունները մշտապես կանգնած են հայկական պետականության կողքին և բոլոր ջանքերը ներդնելու են ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման համար։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական շփումների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում