Երևանում քվեարկությունն ավարտվել է. սկսվում է ձայների հաշվարկը

Ժամը 20:00-ին Երևանում փակվել են ընտրական բոլոր տեղամասերը, քվեարկությունն ավարտված է:
Առաջիկա ժամերին բոլոր ընտրատեղամասերում կհաշվարկվեն արդյունքները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Ընտրությունների անցկացման համար մայրաքաղաքում բացվել էր 475 ընտրական տեղամաս:
Այս ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ:
Մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երևանի քաղաքապետ։
Կարծիքներ