Կոստրոմայի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի

Կոստրոմայի շրջանի Շարյա քաղաքի առանձնատանը բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի, այդ թվում՝ երկու երեխա, հարուցվել է քրեական գործ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Հրդեհի պատճառները պարզվում են, նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ հրշեջ-տեխնիկական և դատաբժշկական։
Բելոզերովսկայա 30 հասցեում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 01:05-ին ։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 32 մարդ և 13 տեխնիկա։ Ինչպես պարզաբանել են ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, առաջին ստորաբաժանումների ժամանման պահին այրվել է տան տանիքը։ Տան բնակիչներին հետախուզություն անցկացնելու և հայտնաբերելու համար կազմավորվել են գազի և ծխի պաշտպանության ծառայության ստորաբաժանումները։
Կարծիքներ