«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն Արցախում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Հանդիպման ընթացքում Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ